Հայաստանի աթլետիկայի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը: Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան՝ մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մինչ այդ Հայաստանն աթլետիկայից ուներ 4 ուղեգիր, որոնք նվաճել էին վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը և հեռացատկորդ Ամալիա Շարոյանը:
Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր: