Artsakhpress

Տնտեսական

Մեկնարկել է բնակարան կառուցելու համար պետական դրամաշնորհից օգտվելու հայտերի ընդունման գործընթացը

ԼՂՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը:

Մեկնարկել է բնակարան կառուցելու համար պետական դրամաշնորհից օգտվելու հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել  է բնակարան կառուցելու   համար պետական դրամաշնորհից օգտվելու  հայտերի  ընդունման  գործընթացը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանը տեղեկացրել է, որ հանրապետության շրջաններում բնակարանաշինությունը խթանող ծրագրի փոփոխված տարբերակն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա մարտի 21-ից, իսկ այսօր ընդունվել է առաջին հայտը:

Մ. Հասրաթյանը նշել է, որ փոփոխության արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

Նրա խոսքով՝ բնակարան կառուցելու համար տրամադրվող պետական անհատույց աջակցության գյուղաբնակ ընտանիքների տարիքային ցենզի բարձրացումը պայմանավորված է ծրագրում` ներկայումս բնակարան կառուցող մինչև 40 տարեկան ամուսիններից կազմված ընտանիքներին, ինչպես նաև ավելի շատ շահառուներ ընդգրկելու պահանջարկով, քանի որ նախկինում սահմանված տարիքային խմբին պատկանող ընտանիքները մեծամասամբ արդեն դիմել և օգտվել են ծրագրից:

«Անցած տարի ծրագիրը լիարժեք իրագործվել է: Բոլոր ներկայացված հայտերը բավարարվել են: Այս տարի հայտերի՝ նախատեսվածից ավելին լինելու դեպքում, եթե չկարողանանք պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում բավարարել բոլոր հայտերը, ապա լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավենք նաև այլ աղբյուրներից: Այնպես, որ ծրագրի պահանջներին համապատասխանող հայտերի սահմանափակում չի լինելու»,- ասել է Մ. Հասրաթյանը:

Անդրադառնալով տարիքային սահմանափակումն ընդհանրապես բացառելու հնարավորությանը, հիմնադրամի տնօրենը հայտնել է, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ներկայումս իրավասու մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրություններ են տարվում շրջաններում բնակարանային կարիքները ցուցակագրելու առումով, որը հիմք կհանդիսանա ծրագրի հետագա իրագործման համար:

«Այն, որ ծրագիրը շրջկենտրոններում և գյուղերում բնակարանաշինության խթանման առումով արդյունավետ է, կայացած փաստ է: Ծրագրի մեկնարկից հետո, անցած տարի դրամաշնորհից օգտվել է շուրջ 40 ընտանիք, որոնցից, մեր ունեցած տվյալների համաձայն, 7-8 ընտանիք տրամադրված աջակցության շնորհիվ արդեն ավարտել է բնակարանի կառուցումը»,- նշել է Մ. Հասրաթյանը:

Խոսելով շրջանների բնակիչներին բնակարանաշինության համար տրամադրվող մինչև 3 միլիոն դրամ գումարի չափով անհատույց պետական ֆինանսական աջակցության նպատակային օգտագործման վերահսկողական մեխանիզմների մասին, «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենն այդ առումով նախ կարևորել է շահառուների բարեխիղճ մոտեցումը՝ հավելելով, որ, բացի այդ, հիմնադրամի համապատասխան մասնագետները, հայտի ընդունումից հետո՝ ընդհուպ մինչև շինարարության ավարտը վերահսկում են ամբողջ գործընթացը, ինչի արդյունքում բացառվում է պետական դրամաշնորհի ոչ նպատակային օգտագործումը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search