Artsakhpress

Միջազգային

Մի՛ օգնեք Ալիևների ռեժիմին. Խադիջա Իսմայիլովայի կոչը Ֆարել Ուիլյամսին ու արևմտյան մյուս աստղերին

Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով Ալիևների հանցավոր ռեժիմի ակտիվ քննադատներից մեկն է ու այժմ գտնվում է պայմանական ազատության մեջ, հանդես է եկել նոր հոդվածով, որը լույս է տեսել The Washington Post թերթում։

Մի՛ օգնեք Ալիևների ռեժիմին. Խադիջա Իսմայիլովայի կոչը Ֆարել Ուիլյամսին ու արևմտյան մյուս աստղերին

Մի՛ օգնեք Ալիևների ռեժիմին. Խադիջա Իսմայիլովայի կոչը Ֆարել Ուիլյամսին ու արևմտյան մյուս աստղերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այս շաբաթ հին Բաքվի փողոցներով անցնելու է «Ֆորմուլա- 1»-ի Գրան պրին, ինչի կապակցությամբ Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը, Էնրիկե Իգլեսիասն ու նրանց նմանները հրավիրվել են մրցարշավի երկրպագուներին զվարճացնելու, ինչպես նաև Ալիևների ղեկավարած երկիրը որպես երջանիկ ու նորմալ ազգ ներկայացնելու համար: Սակայն Ադրբեջանը կոռուպցիայով առաջնորդվող մի երկիր է, որտեղ պաշտոնյաներին կարելի է առնել ու ծախել, որտեղ կարելի է հանուն մեծ փողերի աչք փակել հանցավորության վրա: Միակ բանը, որ նրանք չեն կարող գնել, խոսքի ազատությունն է»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշվում է The Washinghton Post պարբերականում հրապարակված հոդվածի նախաբանում:

Այնուհետև Իսմայիլովան հիշեցնում է իր` կեղծ ու զավեշտալի մեղադրանքների հիման վրա բանտարկության մասին` ընդգծելով, որ իրեն ազատությունից զրկելու միակ պատճառն Ալիև ընտանիքի իրագործած հանցագործությունների մասին գրելն էր:

«Բանտից դուրս գալու միակ տարբերակն այսուհետ լռություն պահպանելու ու լրագրողական հետաքննություններով չզբաղվելու խոստումն էր: Սակայն ես դրան չհամաձայնեցի ու, նույնիսկ ճաղերի հետևում գտնվելով, շարունակեցի գրել: Երբ ինձ հարցրին, թե արդյոք կցանկանա՞մ, որ ընտանիքիս անդամները նամակով դիմեն նախագահին ու խնդրեն ինձ ազատ արձակել, ես ասացի` ոչ: Քանի որ համաձայնելու դեպքում ես կդառնայի մեծ ստի մի մասը, իսկ ես չեմ ուզում լինել բռնաճնշումների մեքենայի բաղադրիչներից մեկը»,-շարունակում է Իսմայիլովան` հիշեցնելով, որ ինքը պայմանական ազատության մեջ է հայտնվել միջազգային հանրության ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով միայն:

Լրագրողը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում են իր պես լրագրողներից ու ակտիվիստներից, քանի որ չեն կարող ենթարկել իրենց:

Ըստ նրա՝ իշխանությունները հուսահատ փորձեր են անում, որպեսզի Ադրբեջանն աշխարհին ներկայացնեն  որպես լիբերալ ու բազմակարծությունը խրախուսող երկիր, սակայն այդ ամենը զավեշտալի է ու հակասում է քաղբանտարկյալների նման մեծ թվին: Նրանք երկրի չունեցած փողերով (նավթի գների անկման պատճառով եկամուտները կտրուկ նվազել են) միջազգային մակարդակի խոշոր մարզական միջոցառումներ են կազմակերպում` փորձելով դրանց միջոցով զարմացնել աշխարհին: 

«Հետաքրքիր է` արդյոք Ֆարել Ուիլյամսն ու մյուս հրավիրված աստղերը մի պահ կշեղվե՞ն մարզական տոնից ու շարքային ադրբեջանցիներից կհետաքրքրվե՞ն` երջանի՞կ են նրանք իրականում, ուզո՞ւմ են այսպիսի մեգա միջոցառումներ հյուրընկալել մի երկրում, որտեղ բնակիչները չունեն անգամ հիմնական բժշկական ապահովագրություն: Բայց, միգուցե, նրանք չեն էլ հարցնի այդ մասին, քանի որ գիտեն` ադրբեջանցիների մեծ մասը, առաջնորդվելով ազատությունից զրկվելու վախով, չի հայտնի իր իրական կարծիքը: Միգուցե, նրանք, ում ազատությունը վտանգի տակ է, չեն կարող քննադատել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունն ու Ուիլյամսը կարող են: Այսպես վարվելու դեպքում նրանք չեն դառնա ստի քարոզչամեքենայի մի մասը»,-եզրափակել է Իսմայիլովան:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search