Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Նախագահն ընդունել է ՀՀ նորանշանակ ԱԱԽ քարտուղարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունն
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը: