Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, կայացել է կարծիքների փոխանակում, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևն ուրբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պյեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Վարշավայում հուլիսի 8-9-ն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: