Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում է միայն քամահրանքի և ծաղրի առարկա:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում:

«Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից: Ակնհայտ է, որ «Երևան վերադառնալու», կամ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն  քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով: Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին և այդ երկրին, գիտի, որ Երևանը երբևիցե ադրբեջանական քաղաք չի եղել: Երևանն ունի հստակ պատմություն և այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, և Ալիևը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից: Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է և զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,-նշեց Վարդան Ոսկանյանը:  

Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիևը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիևի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են: Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիևների կլանը և որտեղ մենք ունենք նույնիսկ  ոչ թե ավտորիտար  այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որևէ նշույլ անգամ լինել չի կարող: Այս իմաստով ժողովրդավարությունը և  Ադրբեջանը հակացուցված են միմյանց: Նման հռետորաբանությամբ  ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է: Այդ քայլը նույնքանով անհաջող է, որքանով Երևանը, իբր, «գրավելու» մասին՝ նրա պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Կարծում եմ, որ նրա այս հայտարարություններին ուղղակի չպետք է լրջորեն մոտենալ, դրանք արժանի են միայն քամահրանքի և նույնիսկ ծաղրի»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիևի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ:

«Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Իմաստ չունի Ալիևին որևէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու համար»,- նշեց Աժ փոխնախագահը:

Շարմազանովը նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին և ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարությանը եւ համապատասխան եզրահանգումներ անել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search