Artsakhpress

Հասարակական

Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին: Հանդիպման առանցքում էին բժշկական օգնության աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր:

Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ

Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Այսօր մեր համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և մենք պատրաստակամություն ենք հայտնում խորացնել արդեն իսկ սերտ համագործակցությունն ի նպաստ երկու երկրի բնակչության առողջության պահպանման»,­- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-­ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու ուղղությամբ:

«Մեր համագործակցությունը սկսեց քառօրյա պատերազմի առաջին րոպեներից, կրեց գործնական բնույթ: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը շարունակում է նաև խաղաղ օրերին»,­- ընդգծեց Կարինե Աթայանը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով համալրման խնդրին: ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարների ուշադրության կենտրոնում էին համաճարակաբանական իրավիճակին, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերը: Հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը և Կարինե Աթայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր:

Նպատակ ունենալով պահպանել և բարելավել Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հնարավորության ստեղծում:

Նշենք, որ ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բուժօգնության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով: Պատերազմի ամենաթեժ տարիներին զբաղեցնելով Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը Սամվել Գևորգյանը 1971­-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978­-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Պատերազմի ամենածանր շրջանում` 1992­-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994­2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001­-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003­-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը: Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է: Հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search