Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախօրեին ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռուզաննա Աղայանին և Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր բժիշկ Անուշ Չեչանովային:
Կարինե Աթայանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» կազմակերպության գործադիր տնօրենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը արդեն 20 տարուց ավել է, որ Արցախում է իրականացնում է բարեգործական ծրագրեր: Ներկայումս գործում են ատամնաբուժական երկու և ակնաբուժական մեկ կաբինետներ, որտեղ սպասարկվում են մինչև 14 տարեկան հասակի երեխաներ:
Ատամնաբուժական կաբինետում հաշվառված են մոտ 7000, իսկ ակնաբուժականում` 800 երեխաներ: Հանդիպմանը նախարար Աթայանը Ռուզաննա Աղայանին է փոխանցել ԱՀ վարչապետի կողմից տրված հուշամեդալը՝ Արցախին մատուցած ծառայությունների, մանկական բժշկության ասպարեզում ներդրած ավանդի և «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ: Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել երկարամյա բեղմնավոր համագործակցության համար և հույս հայտնել, որ «Հովարդ Կարագյոզյան» կազամակերպության կողմից իրականցվող մարդասիրական ու ազգանվեր առաքելությունը շարունակական կլինի: