Artsakhpress

Հասարակական

Համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար կայուն. Կարինե Աթայան

Անցած տարվա ընթացքում հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար կայուն:

Համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար կայուն. Կարինե Աթայան

Համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար կայուն. Կարինե Աթայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ ավելացնելով, որ կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման արդյունքում հանրապետությունում չեն գրանցվել որովայնային տիֆի, պարատիֆերի, մալարիայի, խոլերայի, վիրուսային հեպատիտ Ա-ի, սիբիրյան խոցի դեպքեր:

«Կանխարգելիչ պատվաստումների իրականացման շնորհիվ 2017 թվականին հանրապետության տարածքում չեն գրանցվել կառավարելի վարակներ` պոլիոմիելիտ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ: 2016-2020 թվականների իմունիզացիայի ԱՀ պետական ծրագրի իրականացման շրջանակներում 2017 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բարեգործական հիմունքներով տրամադրվել է համապատասխան չափի պատվաստանյութ, ներարկիչներ, այրման տուփեր, ինչը բավարարել է Արցախի բնակչության, այդ թվում նախազորակոչիկների և զորակոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը»,- նշել է Կ. Աթայանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ Արցախը համարվում է էնդեմիկ գոտի լեյշմանիոզ հիվանդության նկատմամբ (2017 թվականին գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 18 դեպք՝ հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում), Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից հիվանդության կանխարգելման նպատակով կազմակերպվել են տարբեր հակահամաճարակային (դեզինֆեկցիոն, դեզինսեկցիոն, դեռատիզացիոն) միջոցառումներ, որը կշարունակվի իրականացվել նաև հետագա տարիներին:

Անդրադառնալով վերին շնչառական ուղիների ու գրիպի համաճարակաբանական իրավիճակին՝ Կ. Աթայանը նշել է, որ իրավիճակը հսկելու և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով աշնան և ձմռան ամիսներին  նախարարության կողմից կատարվում է ամենօրյա մշտադիտարկում: Համաձայն նախարարության համապատասխան գրության՝ բուժհիմնարկների ամբուլատոր ծառայությունների կողմից կատարվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով:

Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից հաշվետու տարում ստուգումներ են կատարվել ԼՂՀ տարածքում գործող 85 օբյեկտներում, այդ թվում` կոմունալ, սննդի օբյեկտներում, նախադպրոցական հիմնարկներում. ստուգումներ են իրականացվել նաև լիցենզավորման ենթակա օբյեկտներում և տրվել է համապատասխան հիգիենիկ եզրակացություն:

Իրականացվել են համալիր ստուգումներ ենթակա բուժհիմնարկներում, ի հայտ եկած թերությունները քննարկել տեղերում և տրվել մեթոդական ցուցումներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search