Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերմանական Pro Asyl կազմակերպությունը հայտնել է, որ անհրաժեշտ է ապաստարան տրամադրել Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո փախուստի դիմած բազմաթիվ թուրք պաշտոնյաների։
Փախուստի դիմած թուրք պաշտոնյաներին պետք է ապաստարան տրամադրենք. գերմանացի քաղաքական գործիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsch Türkische Nachrichten կայքը։
Նշվում է, որ կազմակերպության հայտարարության հետ համաձայնել են որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր Մերկելին կոչ են արել փախուստի դիմած թուրք պաշտոնյաներին ապաստարան տրամադրել։
«Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ է Թուրքիայում հետապնդվող պաշտոնյաներին Գերմանիայում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին»,- ասել է Բունդեսթագում Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ֆոլկեր Բեքը։