Artsakhpress

Մշակույթ

Նոյեմբերին Արցախում կկայանա միջազգային գիտաժողով

Մի քանի ամսից կլրանա Արցախի «Գանձասար» գիտամշակութային Մատենադարանի մասնաճյուղի հիմնադրման մեկ տարին:

Նոյեմբերին Արցախում կկայանա միջազգային գիտաժողով

Նոյեմբերին Արցախում կկայանա միջազգային գիտաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային կառավարման գծով տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը ասել է, որ Մատենադարանի բացումը պատմական կարևոր նշանակություն ունի, և դրա պատմական իրադարձություն լինելու կարևորությունը գիտակցում էին այն մարդիկ ովքեր աջակցել են Մատենադարանի ստեղծմանը:

«Շատ կարճ ժամանակում մենք ընկալեցինք Արցախի մասնաճյուղի կարևորությունն ու անհրաժեշտությունը. այս զբոսաշրջային վայրում մենք շաբաթական ունենում ենք 1000-ից ավելի այցելու: Սա կարևոր է ոչ միայն Արցախում ստեղծված բացառիկ ձեռագրատան արժեքների, Արցախի և Գանձասար վանքի պատմությունների փաստաթղթերի միջազգայնացման առումով, այլև ներքին լսարանին ևս իրազեկելու, թե ժամանակի ընթացքում հայ ժողովրդի կողմից ինչ արժեքներ են ստեղծվել հայ հողի վրա,- ասել է Ա. Խզմալյանը և հավելել,-սա, անշուշտ, չափազանց կարևոր է թե´ մեր ինքնագիտակցության և ինքնաճանաչողության բարձրացման առումով, և թե´ Արցախ այցելող օտարազգիներին ցույց տալու համար Արցախում ստեղծված գրավոր հուշարձաններն ու կոթողները, որոնք ունեն ինչպես լուրջ գիտական-մշակութային, այնպես էլ գեղարվեստական արժեք»:

«Երևանի Մատենադարանի աշխատակիցները խմբերով եկել և աշխատել են Արցախում: Մենք հետապնդել ենք մի նպատակ` սերտացնել Մատենադարանի և Արցախի մասնաճյուղի կապը: Մեր ձեռք բերած փորձը, գիտական ներուժը, նյութատեխնիկական ռեսուրսները ներդնելով` ուզում ենք Արցախի մասնաճյուղի գործունեությունը միջազգային հարթակ տեղափոխել: Սրանք են մեր հիմնական անելիքները: Մատենադարանի աշխատակիցները Վանք գյուղից են. պետք է համալրենք աշխատակիցների թիվը: Մենք նպատակ ունենք Մատենադարանի աշխատանքներին մասնակից անել հիմնականում արցախցիներին: Ւնչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, պետք է ասեմ, որ դեռևս 3 տարի առաջ Մատենադարանն ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության պահպանման ոլորտում դարձել է բազային կազմակերպություն: Դառնալով միջազգային հարթակ` այստեղ են գալիս և վերապատրաստվում ոչ միայն ԱՊՀ-ի, այլև Բալթյան, եվրոպական երկրներից: Արցախի Մատենադարանի հետ կապված աշխատանքների հեռանկարները շատ մեծ են: Հույս ունենք, որ ԼՂՀ կառավարության ակտիվ օժանդակությամբ մենք կկարողանանք իրականացնել Մատենադարանի հետ կապված բոլոր խնդիրները»,-ասել է Ա. Խզմալյանը:

«Գանձասար» գիտամշակութային կենտրոնի  հանրայնացման գործունեության և միջազգայնացման պատասխանատու Արամ Թորոսյանը նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել Մատենադարանի գործունեության հետագա քայլերի և անելիքների մասին հարցեր:

«Ընթացիկ տարվա նոյեմբերին` փիլիսոփայության համաշխարհային օրվան ընդառաջ, կայանալու է «Արիստոտելյան ընթերցումներ» միջազգային գիտաժողով: Այն տեղի է ունենալու նախ` Երևանում, հետո` Արցախում: Այդ գիտաժողովը ևս խթան է հանդիսանալու Արցախի միջազգային ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ այն, ինչ ստեղծվում և պահպանվում է, ունի նաև ներկայացնելու խնդիր, և դրանք հավասարազոր և համարժեք գործողություններ են: Մենք բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ևս աշխատանքներ ենք տանում»,-մասնավորապես ասել է Ա. Թորոսյանը և ընդգծել, որ ինչքան խիզախ է զինվորը, նույնքան էլ գրագետ պետք է լինի գրիչը, և նրանք պետք է գործեն միասին. քանի որ միասնաբար հանդես գալու դեպքում է հայը անպարտելի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search