Ես իմ նախկին հայտարարություններից չեմ հրաժարվում եւ իմ վրա ընկած պատասխանատվությունից հետ քայլ չեմ անելու։
Դավութօղլուն կրկին պնդել է, որ ռուսական օդանավը խոցելու պատասխանատվությունն իր վրա է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ռուսական օդանավի խոցման հետ կապված հարցին։
Թուրքական Ulusalkanal կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին լրագրողները հարցեր են ուղղել՝ հետաքրքրվելով, թե նա ինչպե՞ս էր 17 վայրկյանում հասցրել ռուսական օդանավը խոցելու հրաման տալ օդաչուներին, քանի որ ըստ պաշտոնական հաղորդագրության ռուսական օդա նավը 17 վայրկյան է խախտել Թուրքիայի օդային սահմանները։
Դավութօղլուն պնդել է, թե դեպքից դեռ մեկ ամիս առաջ ինքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հրահանգել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող եւ Թուրքիայի օդային սահմանները խախտող օդանավերը խոցել։ «Ես իմ նախկին հայտարարություններից չեմ հրաժարվում եւ իմ վրա ընկած պատասխանատվությունից հետ քայլ չեմ անելու»,–ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ ռուսական Սու–24–ը խոցած թուրք օդաչուները ձերբակալվել են հեղաշրջման փորձին մասնակցելու պատճառով։