Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն:
20 տարի անց օլիմպիական ոսկե մեդալ. Արթուր Ալեքսանյանը` Ռիո-2016-ի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային:
Առաջին մրցափուլում «սպիտակ արջը» պարտերում գլորեց կուբացուն և 2 միավոր ստացավ: Երկրորդ մրցափուլում մեր մարզիկը ևս մեկ միավոր ստացավ մրցակցին գորգից դուրս հրելու համար: Գոտեմարտի վերջնամասում Ալեքսանյանը հիանալի պաշտպանվեց և պահպանեց հաղթական հաշիվը:
Վերջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկն օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականին Ատլանտայում կայացած Խաղերում, երբ Արմեն Նազարյանը հունահռոմական ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հաղթող էր դարձել: