Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին վիճարկված մեդալների 17 հավաքածուներից հետո Հայաստանը մեդալային հաշվարկում պահպանել է 36-րդ տեղը:
Ռիո-2016. Հայաստանը պահպանել է դիրքը մեդալային հաշվարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանը մրցումային 12-րդ օրը ներկայացուցիչ չուներ եւ ունի 4 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե:
Մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 30 ոսկե, 32 արծաթե ու 31 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 19 ոսկի, 15 արծաթ, 20 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 14 արծաթե ու 15 բրոնզե մեդալով: Ադրբեջանը 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով 55-րդ տեղում է: