Փհենչհանում շարունակվում է ընթանալ ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:
Փհենչհան-2018. 14-րդ օրվա մեդալային հաշվարկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 14-րդ օրը խաղարկվեց մեդալների 5 հավաքածու: Մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Նորվեգիան (13 ոսկե, 12 արծաթե, 10 բրոնզե մեդալ):
Գերմանիան երկրորդ տեղում է (13 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ):
Եռյակը եզրափակում է Կանադան (9 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե մեդալ):