Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է, որ երկրի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերը կազմակերպվեն ամենաբարձր մակարդակով:
Սինձո Աբեն խոստացել է, որ Օլիմպիադա-2020-ը կկազմակերպվի ամենաբարձր մակարդակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, նա հայտարարել է Ճապոնիայի օլիմպիական հավաքականի հետ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը, որը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Խաղերին:
«Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք 2020 թվականի Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի լավագույն պայմաններ: Հուսով եմ, որ Տոկիոյի Խաղերը կհուզեն աշխարհի բոլոր մարդկանց սրտերը»,- վարչապետի խոսքը մեջբերել է Կիոդո գործակալությունը:
Ռիո դե Ժանեյրոյում Ճապոնիայի վարչապետը նաեւ հանդիպում է անցկացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են համակարգել Օլիմպիադա-2020-ի կազմակերպման եւ դոպինգի դեմ պայքարի հետ կապված բոլոր հարցերը:
Ռիո դե Ժանեյրոյի Խաղերում մրցումներն անցկացվել են օգոստոսի 5-ից 21-ը, դրանց մասնակցել են 11 հազարից ավելի մարզիկներ:
32-րդ ամառային Օլիմպիական ամառային խաղերը տեղի կունենան 2020 թվականին Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: