Կենտրոնական Իտալիայում այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի:
Իտալիայում զոհերի թիվը հասել է 37-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել է 24 զոհի և առնվազն 100 կորածի մասին:
Առավել շատ զոհեր գրանցվել են իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում, իսկ Ամատրիչեում ամբողջությամբ ավերվել է քաղաքի կենտրոնը:
Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի:
Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:
Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները:
Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց: