Սիրիական պատերազմում ներգրավվելով՝ Թուրքիան ուշադրությունը շեղել է Հարավային Կովկասից, ու ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հիմա համեմատաբար խաղաղ է:
Արա Պապյան. Սիրիական պատերազմում Թուրքիայի ներգրավումը զսպում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետ,
«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Ադրբեջանը, նրա խոսքով, չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը, դրա համար էլ իրեն ավելի զուսպ է պահում:
Անդրադառնալով թուրքական զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի տարածք՝ նա նկատեց. «Մենք տեսանք, որ Թուրքիային հաջողվեց որոշակի համաձայնության հասնել Ռուսաստանի հետ: Թուրքիան մտադիր է ստեղծել անվտանգության գոտի, որը կներառի Սիրիայի հյուսիսային տարածքը՝ իրականացվում է այն, ինչ տարիներ առաջ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հռչակել էր նեոօսմանականություն»: