Կիեւի դատարանը բավարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ձերբակալելու մասին դատախազության միջնորդությունը:
Կիեւի դատարանը որոշել է ձերբակալել Սերգեյ Շոյգուին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դատարանի՝ օգոստոսի 26-ի որոշման մեջ:
Ըստ Ուկրաինսկիե Նովոստիի՝ Շոյգուին կասկածում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ. մասնավորապես՝ 110 հոդվածի 3-րդ մասով (Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելության հանդեպ ոտնձգություն), 258-3 հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական կազմակերպության ստեղծում), 258-5 հոդվածի 3-րդ մասով (ֆինանսական ահաբեկչություն), 437 հոդվածի առաջին մասով (ագրեսիվ պատերազմի ծրագրում, նախապատրաստում, սանձազերծում եւ վարում):
Կասկածյալի գտնվելու վայրն անհայտ է, այդ պատճառով օգոստոսի 22-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ թույլատրել Շոյգուի ձերբակալությունը՝ նպատակ ունենալով ապահովել իր ձերբակալության հարցի քննարկմանը մասնակցությունը: