ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկօրյա այցով ժամանում է Վրաստան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանում է Վրաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի մամլո ծառայությունը:
Սթոլթենբերգը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ և մասնակցելու է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանի բացմանը:
Ծրագրված է, որ Սթոլթենբերգը Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: