Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարար Նոադ Մաշնուկի հետ:
Դեսպան Մկրտչյանը Նոադ Մաշնուկի հետ քննարկել է հայ-լիբանանյան համագործակցության զարգացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների ներկա փուլը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց լիբանանահայ համայնքի նշանակալի դերակատարությունը և ակտիվ ներդրումը երկու երկրների պատմական կապերի ամրապնդման գործում:
Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Հանդիպումից հետո Սամվել Մկրտչյանը հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ»: