Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:
Անցած գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 450 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: