Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում մեկ օրվա հանգստից հետո անցկացվում է երրորդ տուրը:
Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ պարտիան եւս ավարտեց ոչ ոքի: Մրցակիցը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն էր: Արոնյանն ունի 1.5 միավոր:
Ընթացիկ առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է, որը ոչ ոքի ավարտեց պարտիան չինացի Լի Չաոյի հետ եւ վաստակել է 2 միավոր: Երկու պարտիա դեռ չի ավարտվել:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0
Լի Չաո (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5