Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հոկտեմբերի 2-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:
Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան vs Անիշ Գիրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանըսպիտակ ֆիգուրներով կհանդիպի հոլանդացի Անիշ Գիրիին, որը 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Արոնյանը խաղացել է 5 անընդմեջ ոչ ոքի եւ 2.5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Գիրի՝ 4 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3.5, Լի Չաո, Անանդ՝ 3, Կրամնիկ, Արոնյան, Մամեդյարով՝ 2.5-ական, Սվիդլեր՝ 2, Տոմաշեւսկի՝ 1.5, Գելֆանդ՝ 0.5: