Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում սեպտեմբերի 30-ին կանցկացվի երրորդ տուրը:
Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան vs Յան Նեպոմնյաշչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատարը Լեւոն Արոնյանըսեւերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որն ունի 2.5 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացելռուսաստանցիներ Եվգենի Տոմաշեւսկու, Պյոտր Սվիդլերի եւիսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։
Միխայիլ Տալի հուշամրցաշար, երրորդ տուր
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լի Չաո (Չինաստան)