Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեպքը:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է. Շարմազանովը՝ հակառակորդի դիվերսիայի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերի մասին:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է, արհամարհանք և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Էդ. Շարմազանովի խոսքով՝ միջազգային հանրությունը, առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի:
Հարցին, թե նման դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Հայկական կողմն իր քայլը երեկ գիշեր շատ լավ կատարել է»: