ԱՄՆ նախագահական քարոզարշավը յուրահատուկ է եւ պատիվ չի բերում ամերիկացի գործընկերներին։
ԱՄՆ նախագահական քարոզարշավը պատիվ չի բերում ամերիկացի գործընկերներին. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով եվրոպական բիզնեսի միության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ամերիկյան հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը ակտիվորեն միջամտում է նախընտրական գործընթացներին։ Իսկապես կարեւոր հարցերի շուրջ թեկնածուներն ասելու բան չունեն։ ԱՄՆ ներկայիս նախագահական քարոզարշավը յուրահատուկ է եւ պատիվ չի բերում ամերիկացի գործընկերներին»,– ասել է Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։