ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եկել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը` ամերիկյան ժողովրդավարությունը ու նրա արժեքները պատվելու համար:
Քլինթոնն ամերիկյան ժողովրդավարությունը պատվելու համար է մասնակցում ԱՄՆ նախագահի երդմնակալությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Հիլարի Քլինթոնը գրառում է կատարել Թվիթերյան իր էջում:
«Ես այսօր այստեղ եմ պատվելու մեր ժողովրդավարությունը և նրա պատմական արժեքները: Ես երբեք չեմ դադարում հավատալ մեր երկրին ու նրա ապագային»,- գրել է Հիլարի Քլինթոնը: