Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, զինծառայողի մահվան մասին:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զոհի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայող Թելման Միրիևը զոհվել է վարժանքների ժամանակ «անվտանգության կանոնների խախտման հետևանքով», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Զինվորական դատախազությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել, տարվում է հետաքննություն: