Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ:
Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական turan.az-ը: «Ռազմական ծառայությանը վերաբերող թեմաներ հեռախոսով և սոցիալական կայքերով մի քննարկեք »,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն ծնողներին հորդորել է նաև չհրապարակել զորամասերի, զենքերի, ռազմական սարքավորումների և հենց զինծառայողների նկարները, չնշել զորամասերի տեղակայման վայրերը:
Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս հրապարակել է հեռախոսազրույցներ, որոնցում ադրբեջանցիները խոսում են շփման գծում տիրող իրավիճակի և իրենց կորուստների մասին, ինչը խուճապ է առաջացրել ադրբեջանական ՊՆ-ում: