Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծ հայտարարություն է տարածել:
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծ հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս անգամ գրում են, որ ամբողջ գիշեր հայկական կողմից եղել են կրակոցներ սահմանի ամբողջ երկայնքով հայտնում է past.am-ը:
Մի քանի օր շարունակ ադրբեջանական որոշ լրատվականներ չէին տարածում ՊՆ-ի հաղորդագրությունը: Դա կապված էր այն բանի հետ, որ Բաքվում կայանում էր Իսլամիադան: Այդ շրջանում Ադրբեջան էին այցելել բազմաթիվ տուրիստներ, և ադրբեջանցիք չէին ցանկանում նրանց աչքը վախեցնել:
Այսօր խաղերի փակումն էր, և բոլոր հյուրերը կլքեն Ադրբեջանը: Այսինքն` Ադրբեջանը կվերադառնա իր հին կյանքին: