Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ անդամ երկրների՝ ռազմական նշանակության բեռների եւ անձնակազմի տեղափոխման համաձայնագրին։
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ երկրների՝ ռազմական նշանակության բեռների տեղափոխման համաձայնագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ այդ համաձայնագրի ստորագրման մասին հայտնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015–ի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում։
«Հավանություն տալ եւ Պետդումայի վավերացմանն առաջադրելու համար ՌԴ նախագահին ներկայացնել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ ռազմական նշանակության բեռների եւ անձնակազմի տեղափոխման ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2015-ի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում»,– NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասված է փաստաթղթում։