Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր առաջնորդները հաստատել են նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցող գագաթնաժողովին իրենց մասնակցությունը:
ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները հաստատել են Մինսկի գագաթնաժողովին իրենց մասնակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ-ում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին:
Նա նշել է, որ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 30-ին: «Բոլոր ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է նա: Բելառուսը ներկայումս ՀԱՊԿ նախագահող երկիրն է:
Նրա խոսքով՝ «ՀԱՊԿ-ն Եվրասիայում դարձել է առավել արդյունավետ կազմակերպություններից մեկը»: «Բոլոր երկրները որպես մեկ ամբողջություն են գործում՝ ցուցադրելով համերաշխություն»,- ասել է Շիդլովսկին՝ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 15-ամյակի առիթով ընդունելությանը: