Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում առաջին անդիպումն է անցկացրել «Ժողովրդավարական միության դաշինք» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Մադուրոն առաջին հանդիպումն է ունեցել ընդդիմության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նշում են, որ դրանից հետո կողմերը կկարողանան երկխոսություն սկսել, որն անհրաժեշտ է երկրում ճգնաժամը հաղթահարելու համար։ Հանդիպմանը իշխանությունների կողմից ներկա էր նաեւ Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը։
Որպես միջնորդ հանդիպմանը ներկա էին նաեւ Վատիկանի մոնսենյոր Կլաուդիո Չելլին, Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ու Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար Էրնեստո Սամպերը։
Մադուրոն շեշտել է, որ երկխոսության սկիզբը հնարավոր կդարձնի դադարեցնել ատելությունն ու անհանդորժողականությունը, «բացելով սիրո ճանապարհը», որը նա անվանել է «խաղաղության հասնելու համար ամենահզոր զենքը», հայտնում է Telesur–ը։