ՈՒԵՖԱ-ն կապնվել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև տեղի ոտիկանության հետ` Ստամբուլում կայանալիք «Ֆեներբախչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման համար անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով:
ՈՒԵՖԱ-ն երաշխիքներ է պահանջել Թուրքիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մինչ այժմ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո Թուրքիայում անցկացված խաղերում միջադեպեր չեն գրանցվել, սակայն նման երաշխիքներ պահանջվում են գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ, փոխանցում է Panorama.am-ը:
Այս անգամ ևս բացառություն չէ, և ֆուտբոլային գերատեսչական մարմինն ուզում է վստահ լինել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից և ոչ մեկին որևէ վտանգ չի սպառնում Ստամբուլում: