ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմերը:
ՈւԵՖԱ. «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս, Իսկո, Բենզեմա, Բեյլ կամ Ռոնալդու:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Բլինդ, Էրերա, Մատիչ, Պոգբա, Ռեշֆորդ, Լուկակու, Մխիթարյան:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել են հուլիսի 23-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2:1: