Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքը մտահոգված է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի կապակցությամբ:
Գերմանիայի նախագահը մտավախություններ ունի Թրամփի հնարավոր հաղթանակի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք չգիտենք ինչ սպասել Թրամփից՝ որպես նախագահ: Դա պրոբլեմ է ինձ համար, ԱՄՆ-ում շատ մարդկանց համար եւ այստեղ՝ տանը»,- ասել է Գաուքը Spiegel-ին տված հարցազրույցում:
Նա Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի հավակնորդին անկանխատեսելի է համարում:
Գաուքը հույս է հայտնել, որ ամերիկյան ժողովրդավարությունը, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին գործել մենիշխան, ստուգումների, բալանսի եւ փոխադարձ հսկողության համակարգը գերակա կմնան: