Գերմանիայի նախագահ է ընտրվել նախկին ԱԳ նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Շթայնմայերը Գերմանիայի նախագահ է ընտրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորներից եւ ֆաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար Շթայնմայերը պետք է առաջին փուլում 631 ձայն ստանար: Նրա թեկնածության օգտին, սակայն, 931 մարդ է քվեարկել:
Շթայնմայերը հենց սկզբից պետության ղեկավարի գլխավոր թեկնածուն էր համարվում: Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր նոր ժամկետով առաջադրել թեկնածությունը՝ վկայակոչելով տարիքը. նա 77 տարեկան է: