Շաբաթ 25.02.2017   04:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

8 նոյեմբերի  11:23

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան վերընտրվել է

Նիկարագուայում անցկացված նախագահական ընտրություններում Ազգային ազատագրոթյան սանդինական ճակատի թեկնածու, գործող նախագահ Դանիել Օրտեգան վերընտրվել է երրորդ ժամկետով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ը:

Քվեարթերթիկների 99.8%-ի հաշվարկի արդյունքում հայտնի է դարձել, որ Օրտեգային սատարել է ընտրողների շուրջ 72.5%-ը, նրա հիմնական մրցակից Մաքսիմինո Ռոդրիգեսն ընդամենը 15% ձայն է հավաքել: Պետության ղեկավարի պաշտոնին 6 թեկնածու էր հավակնում:

Երկրի փոխնախագահ է դառնալու նախագահի կինը՝ Ռոսարիո Մուրիլյոն:

Օրտեգան առաջին անգամ Նիկարագուայի նախագահ է դարձել 1985 թվականին: 2006-ին նա վերադարձրել է իշխանությունը եւ հիմա այդ պաշտոնում է երկրորդ ժամկետով:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am