Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել Է հանրապետական Դոնալդ Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում:
Քլինթոնը զանգահարել Է Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել Էին, որ Թրամփն ընտրվել Է ԱՄՆ-ի նախագահ՝ հավաքելով ընտրվելու համար անհրաժեշտ թվով քվեատուների ձայներ:
«Քլինթոնը զանգահարել Է Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում»,-գրում Է CNN-ը:
Մինչդեռ Քլինթոնի ընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան կոչ Է արել նրա կողմնակիցներին՝ վաղաժամ եզրակացություններ չանել այն մասին, թե ով Է հաղթել նախագահի ընտրություններում եւ սպասել պաշտոնական արդյունքներին: «Պետք Է հաշվվի յուրաքանչյուր ձայնը: Մի քանի նահանգներում ձայների տարբերությունն այնքան փոքր Է, որ դեռեւս վաղ Է հայտարարել հաղթողին»,-նշել Է նա՝ նոյեմբերի 9-ին Նյու Յորքում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:
«Մենք հպարտանում ենք Քլինթոնով: Նա հոյակապ հանդես եկավ, եւ սա դեռեւս վերջը չԷ նրա համար»,-հավելել Է Փոդեսթան՝ շնորհակալություն հայտնելով Քլինթոնի օգտին քվեարկած բոլոր ամերիկացիներին: