Շանհայի Փունդունի շրջանում նոյեմբերի 8-ին սկսվել Է աստղացուցարանի շինարարությունը, որը խոշորագույնը կդառնա աշխարհում:
Շանհայում կառուցվում է աշխարհի խոշորագույն աստղացուցարանը
Աստղադիտարան-թանգարանը բաղկացած կլինի 38 հազար քառակուսի մետր մակերեսով գլխավոր մասնաշենքից, ինչպես նաեւ մի քանի լրացուցիչ շենքերից, ներառյալ աստղադիտարանը, աստղադիտակը, երեխաների եւ երիտասարդների համար նախատեսված դիտահարթակը:
Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված Է 2020 թվականին:
Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել Է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում Է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: