Շանհայում թռչնագրիպի H7N9 վիրուսով մարդու վարակվելու դեպք է հայտնաբերվել:
Շանհայում թռչնագրիպով մարդու վարակվելու դեպք է հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ Սինհուա գործակալության՝ այս մասին հաղորդել է Առողջապահության քաղաքային հանձնաժողովը:
Հիվանդը 45-ամյա տղամարդ է, որը Շանհայ է ժամանալ Ցզյանսու նահանգի Նանտուն քաղաքից: Դեկտեմբերի 21-ին հաստատվել է նրա ախտորոշումը՝ «թռչնագրիպ»: Հիվանդը բուժման կուրս է անցնում: