Շանհայի Լինգան շրջանում պաշտոնապես մեկնարկել են եզակի աստղացուցարանի կառուցման աշխատանքները:
Շանհայում կառուցում են եզակի աստղացուցարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ru.gbtimes.com կայքը:
Աստղացուցարանի անկրկնելի դիզայնը մշակվել է Նյու Յորքի Ennead Architects ընկերությունում և զարմացնում է նույնիսկ ամենախորաթափանց այցելուին: Շենքը կազմված է լինելու երեք գլխավոր կառույցից՝ oculus (կլոր բացվածքով մաս), գմբեթ և միջավայր:
«Թանգարանի դիզայնը միավորում է ժամանակն ու տարածությունը: Այն ժամանակակից է և ձգտում է դեպի ապագա, բայց միաժամանակ անդրադառնում է անցյալին, հանդիսանում է չինական հարուստ աստագիտության և Չինաստանի տիեզերական հետազոտման բնագավառում նոր նպատակների արտացոլանքը»,- ասել են ճարտարապետները:
Աստղացուցարանի տարածքը կազմում է 58 հազար քառակուսի մետր: Տարածքում լինելու է նաև կինոթատրոն, կրթական և հետազոտական կենտրոն:
Ակնկալվում է, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականին: Նախագծի արժեքը կազմում է 78 միլիոն դոլար: