Պետության ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 11-ին ստորագրել է նրա նշանակման մասին հրամանը:
Ղրղզստանի վարչապետ է նշանակվել Սոորոնբայ Ժեենբեկովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել կառավարության կազմին եւ ծրագրին, որն առաջարկել էր վարչապետի պաշտոնին հավակնող Սոորոնբայ Ժեենբեկովը: Կառավարությն կառուցվածքը նույնն է մնացել, բայց փոխվել է կազմը: Կառավարության հրաժարականն ու նորի ձեւավորումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհրդարանում ցրվել էր մեծամասնական կոալիցիան եւ ձեւավորվել էր խմբակցությունների դաշինք: