Մարսի մակերեսին անսովոր ձագարափոս են նկատել, որում, հնարավոր է, պետք է կյանքի նշաններ փնտրել:
Մարսի մակերեսին անսովոր ձագարափոս են նկատել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման եզրակացության են եկել Օսթինում Թեքսասի համալսարանի գիտնականները, փոխանցում է Gazeta-ն:
«Մենք ուշադրություն ենք դարձրել այդ տեղին, քանի որ այնտեղ թվում է, թե առկա են կյանքի 3 անհրաժեշտ բաղադրիչները՝ ջուր, տաքություն, հանքային տարրեր»,- ասել է հետազոտության հեղինակ Ջոզեֆ Լեւին: Ձագարափոսը գտնվում է Էլլադայի հարթավայրում: Նմանատիպ փոս էին հայտնաբերել նաեւ Galaxias Fossae-ի շրջանում:
Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված իջվածքները նման են այսպես կոչված է սառցե կաթսաների, որոնք ձեւավորվել են Իսլանդիայի եւ Գրենլանդիայի սառույցների տակ, որտեղ հրաբուխներ են ժայթքում: Մաթեմատիկական մոդելավորման միջոցով գիտնականները հաշվել են նյութի ծավալը, որի անետացումը բերել է ձագարափոսի գոյացմանը՝ 2.4 եւ 0.2 խ/կմ առաջին եւ երկրորդ ձագարափոսի համար համապատասխանաբար: Ամենայն հավանականությամբ, դրանք գոյացել են նաեւ Երկրի վրա սառույցների հալվելու հետեւանքով:
Գիտնականները կարծում են, որ երկար ժամանակ այդտեղ եղել է հեղուկ ջուր եւ միգուցե պարզունակ կենդանիներ: