Artsakhpress

Հասարակական

Հայ և ամերիկացի մասնագետները Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարություն կմշակեն

Այս օրերին Երևանում ընթացող ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին քննարկեցին համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Հայ և ամերիկացի մասնագետները Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարություն կմշակեն

Հայ և ամերիկացի մասնագետները Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարություն կմշակեն

Այս օրերին Երևանում ընթացող ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին քննարկեցին համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ճանաչված ակնաբույժը փոխնախարարին ներկայացրեց, որ իրենց հիվանդանոցում մասնագետների տարբեր վերապատրաստումներ են իրականացվում։ Նեոնատալ բուժքույրերի վերապատրաստման չորս դասընթացներ թարգմանվել են հայերեն և տեղադրվել Հայկական ակնաբուժության նախագծի կայքում։ Բուժքույրերը կարող են առցանց անվճար օգտվել այդ դասընթացներից։

«ՄԵնք կարող ենք մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները նկարահանել և, ձեր նախարարության հետ համագործակցելով` դրանք անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար»,-ասաց Թոմաս Լին։ Նա նշեց, որ տպավորված են հայ մասնագետների պատրաստվածությունից։ «Նրանք իրենց գիտելիքներով չեն զիջում ամերիկյան և եվրոպական բժիշկներին»։ 

Վահան Պողոսյանը նշեց, որ Հայկական ակնաբուժության նախագիծը և դրա շրջանակում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումը պետության, միջազգային կառույցների, սփյուռքի և մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է։ Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի մասնագետին կրթական ոլորտում համագործակցության առաջարկի համար։ 

«Նորածինների առողջության պահպանումը մեր երկրում պետության հոգացության ներքո է, և մենք ձգտում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանք պետության կողմից երաշխավորված բարձր որակի բժշկական ծառայություններ ստանան»,-ասաց փոխնախարարը։

Այնուհետև քննարկվեց Առողջության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարական ծրագրից բխող Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարության մշակման անհարժեշտության հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանել։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search