Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ( ICAO) փորձագետները ժամանել են Կիև՝ բանակցություններ անցկացնելու և Ուկրաինայում կործանված մալազիական Boeing օդանավի ձայնագրիչներն իրենց տրամադրության տակ վերցնելու համար:
ICAO-ի փորձագետները ժամանել են Կիև՝ վթարի ենթարկված Boeing-ի «սև արկղերի» ետևից
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ( ICAO) փորձագետները ժամանել են Կիև՝ բանակցություններ անցկացնելու և Ուկրաինայում կործանված մալազիական Boeing օդանավի ձայնագրիչներն իրենց տրամադրության տակ վերցնելու համար:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, ICAO-ի մասնագետները Կիև են ժամանել կիրակի երեկոյան և սկսել են խորհրդակցություններ անցկացնել՝ փորձելով ռազմավարություն մշակել, որը «կապահովի աշխատակիցների, «սև արկղերի» և ինքնաթիռի բեկորների անվտանգությունը»:
ICAO-ի փորձագետների կազմի մեջ են մտնում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչը և Մեծ Բրիտանիայի ավիավթարների հետաքննության բաժնի աշխատակիցը: Պատվիրակությունը ղեկավարում է Մարկուս Կոստան՝ ICAO-ում ավիավթարների հետաքննության գլխավոր փորձագետներից մեկը:
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ICAO-ի ներկայացուցիչները չեն կարողանում մուտք գործել մալայզիական ինքնաթիռի ընկնելու վայր՝ անվտանգության նկատառումներով: