Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։
Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական բրոնզե մեդալից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ ե ստանոզոլ արգելված դեղամիջցներ, հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը։
Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պարտավորեցրել է վերադարձնել մեդալը, պատվոգիրն ու հուշամեդալը։