Հռոմի Ֆրանցիսկոս պապը փակել է Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դուռը, որի միջով 347 օրում 20 մլն 400 հազար ուխտավոր է անցել:
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը փակել է Հոբելյանական տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, այսպիսով Վատիկանում ավարտվել է արտահերթ Հոբելյանական տարին, հայտնում է Թերթ.ամ-ը: Հաջորդ անգամ Սուրբ դարպասները կբացվեն 2025 թվականին:
Հին Կտակարանի ժամանակներում Հոբելյանական տարին հայտարարվում էր հիսուն տարին մեկ: Հոբելյանը կոչված էր վերականգնելու հավասարությունը Իսրայելի ժողովրդի անդամների միջև, նոր հնարավորություն տալու ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով զրկվել էին ունեցվածքից կամ ազատությունից:
Կաթոլիկ եկեղեցում Հոբելյանական տարվա ավանդույթն սկսվել է Բոնիֆաս VIII պապի օրոք 1300 թվականին: Սկզբում այն անցկացվում էր 100 տարին մեկ անգամ, սակայն 1475-ից ի վեր թույլատրվել է տոնել Հոբելյանական տարին 25 տարին մեկ, որպեսզի յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ մասնակցի Սուրբ տարվան: