Artsakhpress

Սփյուռք

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Լևոն Զեքիյանին քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի առթիվ

Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Լևոն Զեքիյանին քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի առթիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Լևոն Զեքիյանին քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Թեպետ նման առիթներով շնորհավորանքներն ուղարկվում են պատկան բաժինների կարդինալների կողմից, սակայն Զեքիյանի պարագայում Սուրբ Աթոռի կողմից բացառություն է արվել և շնորհավորական պատգամն ուղարկվել է անձամբ Ֆրանցիսկոս պապի ստորագրությամբ: Ներկայացնում ենք շնորհավորական ուղերձի հայերեն թարգմանությունը:

«Պատվական եղբայր,

Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոս Լևոն Պողոս Զեքիյանին,

Մինչ վարում ենք Պետրոսի Հաջորդի ծանրագույն պաշտոնը, վայելում ենք համայն աշխարհի եպիսկոպոսների հոգևոր եզակի օժանդակությունը, ովքեր տարբեր շրջաններում ավետում են Քրիստոսի Ավետարանը՝ սփռելով փրկարար վարդապետությունը: Նրանց մեջ ես նաև Դու, Պատվական Եղբայր, որ պետք է տոնես Քահանայությանդ ոսկե հոբելյանը: Այս բարեբախտիկ առիթով սիրահոժար ուղղում ենք Քեզ այս սրտաբաց խոսքերը՝ մասնակցելու քո ուրախությանը՝ վերհիշելով նվիրումիդ գլխավոր հանգրվանները:

Հազիվ տասներկու տարեկան մուտք գործեցիր Վենետիկի Հայոց Մխիթարյան միաբանության ընծայարանը: Լրացնելով հանձնարարված ուսումները՝ 1967 թվականի մայիսի 21-ին քահանայական ձեռնադրություն ստացար: Իսկույն նվիրվեցիր եռանդուն գործունեության՝ ի նպաստ Վենետիկի փոքր հայ համայնքի հոգևոր բարվոքության, ցուցաբերելով միանգամայն էյկումենիկ հոգածություն: Միաժամանակ հաջող կերպով կատարեցիր դասախոսի պաշտոնը՝ թե Վենետիկի, թե Հռոմի քահանայապետական Արևելյան ինստիտուտում, ինչպես նաև խորհրդականի պաշտոնը Արևելյան եկեղեցիների խորհրդում: Հովվական նվիրումիդ նոր հանգրվանը սկսեցիր 2014 թվականին, երբ մենք բարձրացրեցինք քեզ եպիսկոպոսական աստիճանի ու առաքելական կառավարիչ կարգեցինք Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոսական թեմին: Փութաջան գործունեություն ծավալեցիր՝ ի սպաս Ավետարանի քարոզչության, խորհուրդների մատակարարման: Մասնավոր հոգածություն ցուցաբերեցիր ընտանիքների հանդեպ, որոնց օժանդակեցիր, դժվար կացության մեջ ուրախություն և քրիստոնեական ճշմարիտ հույս ներշնչելով նրանց առօրյա կենցաղին քո աղոթքով, բարեհոգի վերաբերմունք ցույց տվեցիր, ինչի համար քեզ գնահատում են նաև ոչ քրիստոնյաները:

Հիշենք նաև գործունեությունդ՝ ի նպաստ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակման գործում, աչալուրջ աշխատանքդ Թուրքիայի Եպիսկոպոսաց համաժողովում, որտեղ ներկայում նախագահում ես, ինչպես նաև Հայոց Մխիթարյան Միաբանությունում Քահանայապետական պատվիրակիդ պաշտոնը, որ անցյալ տարվանից խոհեմաբար առաջ ես տանում:

Ուրեմն, Քահանայական ձեռնադրությանդ ոսկե հոբելյանի առթիվ աղոթում ենք, որ աստվածային մխիթարությունը սփոփի քեզ և վարձահատույց լինի քո արժանիքներին: Քեզ ենք շնորհում սիրով մեր Առաքելական օրհնությունը, որը տարածում ենք նաև հոտիդ բոլոր հովիվներին և հավատացյալներին, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է մասնակցեն հոբելյանդ նշելուն: Իսկ մինչ այդ խնդրում ենք ձեր բոլորի աղոթքը, որպեսզի կարողանանք ամենաարդյունավետ կերպով կատարել Պետրոսյան Մեր պաշտոնը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search